Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը բաց է թողել իր թիմի մարզումը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղից առաջ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Անգլիացին չի մասնակցել մարզմանը ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով։ Դեռ հայտնի չէ՝ արդյոք ֆուտբոլիստը կկարողանա՞ օգնել իր թիմին մադրիդյան դերբիում, թե՞ ոչ։
Այս մրցաշրջանում Ջուդ Բելինգեմը ակումբային բոլոր մրցաշարերում մասնակցել է 6 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ։ Կիսապաշտպանը ճանաչվել է Լա Լիգայի՝ օգոստոսի լավագույն խաղացող։
«Ատլետիկո Մադրիդ» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: