«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հայտնել է, որ կատալոնական ակումբը ներկայում չի մտածում հարձակվող Ժոաո Ֆելիքսի հնարավոր գնման մասին։ Պորտուգալացին «Բարսելոնա» է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկոյից» վարձավճարով` մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
«Նա շատ լավ է համագործակցում թիմակիցների հետ և կարող է ևս մեկ կիսապաշտպան լինել՝ գծերի միջև: Դրանից շահում է ոչ միայն Ռոբերտը [Լևանդովսկին], այլև ամբողջ թիմը։
Դեռ վաղ է խոսել Ժոաո Ֆելիքսին գնելու մասին: Մենք կտեսնենք, թե ինչպես կզարգանան գործերը, նա ուրախ է, օգնում է մեզ, ինչպես Կանսելուն: Նախ պետք է տեսնենք, թե ինչպես է ընթանում մրցաշրջանը, և հուսով եմ, որ նա կշարունակի այս ճանապարհը»,- Չավիի խոսքերն է մեջբերում SportsMole-ը: