«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է մյունխենյան ակումբի դարպասապահ Մանուել Նոյերի առողջական վիճակի մասին, որը երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից։
«Նրա վնասվածքն իրականում վնասվածք չէ: Դա ավելի շատ անհարմարություն է, ես այդպես կանվանեի: Անհանգստություն ձկնաձև մկաններում։ Այն մշտական չէ, երբեմն հայտնվում է, իսկ հետո անցնում։ Այս անհանգստությունը չի ազդում ցատկելու տեխնիկայի կամ մկանների կծկման վրա, բայց այն պարզապես կա և խանգարում է:
Մենք չենք ցանկանում ռիսկի գնալ, որ Նոյերի այս անհանգստությունը հանգեցնի վնասվածքի: Կարծում եմ՝ սա ներկա իրավիճակի լավագույն բնութագրումն է։ Ես խոսեցի Մանուի հետ, և նա չափազանց դրական է տրամադրված: Նրա ժեստերից ու դեմքի արտահայտությունից կարող եմ հասկանալ, որ նա իրեն շատ լավ է զգում»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը։