Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում կայացել են 21-րդ տուրի հանդիպումները:
Մրցաշարային աղյուսակը գլխավորող «Վեստ Արմենիան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Լեռնային Արցախին»: «Վանը» նվազագույն հաշվով առավելության է հասել «Արցախի» նկատմամբ: Այս տուրից հետո «Վեստ Արմենիան» 55 միավարով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Վանն» ու «Լոկոմոտիվը» 48-ական միավարով համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղում են:
Առաջին խմբի առաջնության 20-րդ տուրի մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները:
ԲԿՄԱ-«Դիլիջան»` 1:0
«Արարատ-2»-«Տորպեդո»` 5:2
«Փյունիկ-2»-«Անի»` 1:2
«Արարատ-Արմենիա-2»-«Ալաշկերտ-2»` 3:0
«Շիրակ-2»-«Մասիս»` 1:4
«Սևան»-«Ուրարտու-2»` 3:1