Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է Մյունխենի «Բավարիային» (3:4):
Մանկունիանցիների համար այս խաղը երրորդ անընդմեջն էր, որում նրանք 3 գնդակ են բաց թողել։
Ըստ Squawka-ի՝ նման բան «Յունայթեդի» հետ չի եղել 45 տարվա ընթացքում: Վերջին անգամ ՄՅՈՒ-ն երեք խաղ անընդմեջ 3 գոլ է բաց թողել 1978 թվականին։