Ավարտվեց MLS-ի հերթական տուրի հանդիպումը, որում «Ինտեր Մայամին» ընդունել էր «Տորոնտոյին»։ Հանդիպումը կայացել է Ֆորտ Լոդերդեյլում՝ «Ինտեր Մայամիի» մարզադաշտում, և ավարտվել է տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 4։0 հաշվով։
Հաղթողների կազմում գոլեր են հեղինակել Ֆակունդո Ֆարիասը, Բենջամին Կրեմաշկին և Ռոբերտ Թեյլորը, որը դուբլ է ձևակերպել։
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու փոխարինվել առաջին խաղակեսում։ Առաջին խաղակեսում փոխարինվել է նաև Ժորդի Ալբան։ Երկու խաղացողներն էլ վնասվածքների պատճառով են լքել խաղադաշտը։
«Ինտեր Մայամին» վերջին չորս հանդիպումներում տարել է 3-րդ հաղթանակը։ «Տորոնտոն» իր հերթին 10-րդ պարտությունն է կրել վերջին 11 հանդիպումներում։
Հաջորդ տուրում «Ինտեր Մայամին» կհանդիպի «Օռլանդո Սիթիին», իսկ «Տորոնտոն» կխաղա «Նյու Յորք Սիթիի» հետ։ Հանդիպումները կկայանան համապատասխանաբար սեպտեմբերի 25-ին և 24-ին։