Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը գնահատել է Էդգար Սևիկյանի՝ Ռուսաստանի հավաքականում խաղալուց հրաժարվելը.
Նիժնի Նովգորոդի «Պարիի» կիսապաշտպանը, ինչպես հայտնի է, որոշել է խաղալ Հայաստանի կազմում՝ չնայած առաջիկա ընկերական խաղերի համար հրավիրվել էր Ռուսաստանի հավաքական։
«Ոչ և ոչ։ Ի՞նչ պետք է անեմ։ Արդյոք սա կորո՞ւստ է: Դա հայտնի չէ։ Հենց այս պահին նա չէր խաղա մեկնարկային կազմում: Քաղաքացիության փոփոխությանը նորմալ եմ նայում։ Ի՞նչ կանեիք դուք։ Հայաստանը կորակավորի աշխարհի առաջնությանը․ շանսեր կան։
Ես տղաներին չեմ մեղադրում»,- ասել է Ռուսաստանի հավաքականի և «Ռոստովի» գլխավոր մարզիչը։