Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Ալաշկերտը» 2։1 հաշվով հաղթեց «Արարատին»։
Առաջին կեսում թիմերը փոխանակվեցին գոլերով։ 9-րդ րոպեին «Ալաշկերտի» կազմում հաշիվը բացեց Սոդիք Ֆատային։ 25 րոպե անց Ֆայե Ալասանը հավասարեցրեց խաղի հաշիվը։
68-րդ րոպեին Լևան Կուտալիայի խփած գոլը հաղթանակ պարգևեց տանտերերին։
«Ալաշկերտը» 8 խաղից հետո 19 միավորով բարձրացավ առաջին տեղ և 2 միավորով է առաջ 1 խաղ քիչ անցկացրած «Փյունիկից»։
«Արարատը» 10 միավորով 7-րդ տեղում է։