«Բարսելոնան» հայտարարել է պաշտպան Ալեքս Բալդեի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
19-ամյա իսպանացու նոր համաձայնագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը: Ինչպես հայտնում է կատալոնական մամուլի ծառայությունը, պայմանագրով նախատեսված է 1 մլրդ եվրո հրաժարագին:
Խաղալով ձախ պաշտպանի դիրքում՝ Բալդեն «Բարսելոնայի» ակադեմիայի սան է և կատալոնական թիմի կազմում անցկացրել է 55 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Բալդեն նաև 6 հանդիպում է անցկացրել Իսպանիայի հավաքականի կազմում։