ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Եվրոպայի լիգայի «Քարաբաղ»-«Մոլդե» հանդիպումը կարո՞ղ է չեղարկվել, և արդյոք ադրբեջանական ակումբին սպառնո՞ւմ են պատժամիջոցներ։
«ՈւԵՖԱ-ն հետևում է իրավիճակին և սերտ կապի մեջ է հյուրընկալող ասոցիացիայի հետ: Այս փուլում մենք այլ մեկնաբանություններ չունենք»,- ասել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության ղեկավարի խոսքերն է փոխանցում Championat.com-ը:
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Բաքվի Թոֆիկ Բահրամովի անվան մարզադաշտում նախատեսված է Եվրոպայի լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Քարաբաղ»-«Մոլդե» հանդիպումը։ Հանդիպումը նախատեսված է սկսել Երևանի ժամանակով 20:45-ին։