«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում դարձյալ հրապարակում է արել՝ կոչ անելով միջազգային հանրությանն օգնել խաղաղություն վերահաստատել Արցախում։
«120 000 հազար քաղաքացիական անձինք, որոնցից 30 000-ը երեխաներ են, ռազմական հարձակումների են ենթարկվում Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանը վերսկսել է Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը՝ հրետակոծելով քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ 9 ամսվա մտածված շրջափակումից, սովից և մարդասիրական մուտքերի հնարավորությունները մերժելուց հետո։
Ինչպես փորձագետներն են ասում՝ սա ցեղասպանություն է։ Կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտային աշխարհին և մեդիայի գործընկերներիս արձագանքել և օգնել տարածել խաղաղություն վերահաստատելու ձայնը»,- գրել է Մխիթարյանը և տարածել այս լուսանկարը։