Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Էմրե Ջանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղում ՊՍԺ-ից կրած պարտությունը (0:2):
«Մենք պայքարում էինք գնդակին տիրելու համար։ Մենք լավ էինք պաշտպանվում առաջին խաղակեսում, բայց դա լավ խաղ չէր, քանի որ շատ արագ կորցնում էինք գնդակը»,- Ջանի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Փարիզյան թիմը վաստակեց 3 միավոր և գլխավորեց F խումբը: «Բորուսիան» վերջին տեղում է: