«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Աարոն Վան-Բիսական վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի՝ «Բրայթոնի» հետ խաղում (1:3) փոխարինման դուրս գալուց անմիջապես հետո՝ 85-րդ րոպեին։
Ֆուտբոլիստը լրացուցիչ հետազոտություն կանցնի՝ բացակայելու ժամկետը որոշելու համար։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա բաց կթողնի մի քանի շաբաթ։