Լրագրող Փիրս Մորգանը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Բրայթոնից» կրած պարտությունը (1-3).
«Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց առաջ Կրիշտիանու Ռոնալդուն հարցազրույց է տվել Մորգանին, որում քննադատել է ակումբին և «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։
«Մանչեսթեր Յունայթեդը» տանը ջախջախվեց «Բրայթոնի» կողմից: Դեռ կասկածու՞մ եք, որ Կրիշտիանուն հարյուր տոկոսով ճիշտ էր ակումբի և տեն Հագի հարցում: Ռոնալդուի հեռանալուց հետո ամեն ինչ էլ ավելի վատացավ»,- գրել է Մորգանը Twitter-ում:
5 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 6 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղը։ Սա թիմի վատագույն մեկնարկն է Պրեմիեր լիգայում 1989 թվականից ի վեր: