Իտալական Ա Սերիայի 4-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լացիոյին»։
Հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով՝ հօգուտ թուրինյան թիմի։
Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Վլահովիչը, ևս մեկ գոլ իր հաշվին գրանցեց Կիեզան։ Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Ալբերտոն։
Այս խաղից հետո թուրինյան ակումբը 10 միավորով ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը, հռոմեացիները 3 միավորով 12-րդ տեղում են։