Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։
Տանտերերի կազմում 7-րդ րոպեին հաշիվը բացեց Հվան Հի Չհանը։
Հյուրերից երկրորդ կեսում աչքի ընկան Կոդի Գակպոն, Էնդրյու Ռոբերտսոնը և Հարվի Էլիոթը։
«Լիվերպուլը» 13 միավորով առաջին տեղում է։ «Վուլվերհեմփթոնը» 3 միավորով 15-րդն է։