«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն մարզիչ։
Օգոստոսին «Տոտենհեմը» Պոստեկոգլուի գլխավորությամբ երեք խաղում վաստակեց յոթ միավոր՝ հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին» և «Բորնմութին» (երկուսն էլ՝ 2:0), և ոչ-ոքի խաղաց «Բրենթֆորդի» հետ (2:2): Չորս տուրից հետո լոնդոնյան թւմը 10 միավորով զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը:
Մասնագետը գլխավորել է լոնդոնյան ակումբն այս ամառ: Նախկինում հունական արմատներով ավստրալացի մասնագետն աշխատել է «Սելթիկում», Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, «Մելբուրն Վիկտորիայում», «Բրիսբեն Ռոարում»: