«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կիսվել է իր կարծիքով, որ լոնդոնյան ակումբն այս մրցաշրջանում չի խաղալու եվրոպական մրցաշարերում։
«Դա ավելի լավ է թիմի համար. Հիմա մենք փոքր կազմ ունենք, քանի որ կան բազմաթիվ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ։ Կարևոր է, որ մենք այժմ կարողանանք վերականգնվել և մրցունակ դառնալ: Սովորաբար «Չելսին» մտնում է Չեմպիոնների լիգա, բայց հիմա իմ ուժերից չէ փոխել այս հանգամանքները։ Հաջորդ մրցաշրջանում, անկասկած, մենք կմասնակցենք եվրոպական մրցումներին»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի վերջում «Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 12-րդ տեղը և յոթ տարվա ընթացքում առաջին անգամ չխաղաց եվրոպական մրցաշարերում։