«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է հարձակվող Մոհամեդ Սալահի ապագայի վերաբերյալ հարցին։
Մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը հաղորդվում էր, որ Սալահը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
«Սալահը հեռանո՞ւմ է: Պատուհանը փակվեց մեկ շաբաթ առաջ, իսկ դուք ինձ արդեն հարցնում եք հունվարյան տրանսֆերների մասին։ Չե՞ք կարող գոնե մինչև դեկտեմբեր սպասել այսպիսի հարցերի համար։ Ես արդեն դադարել եմ անհանգստանալ դրա մասին, իսկ դուք նորից բացել եք վերքը»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Mirror-ը։