«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պարզաբանել է, թե ինչու է անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը որոշել տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Իտիֆակ»։
«Հենդերսոնն ասել է ճշմարտությունը. այդպես էր։ Մենք բանակցություններ ունեցանք, ես ասացի նրան, որ ցանկանում եմ, որ նա մնա, բայց մենք խոսեցինք այն մասին, որ նա կարող է կանոնավոր չխաղալ»,- ասել է Կլոպը «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
33-ամյա Հենդերսոնը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2011 թվականից, որի կազմում անցկացրել է 492 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ: Մերսիսայդցիների հետ Ջորդանը նվաճել է ինը գավաթ, այդ թվում՝ հաղթանակներ տանելովՉեմպիոնների լիգայում և Անգլիայի առաջնությունում։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին «Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել էր ֆուտբոլիստի տեղափոխության մասին «Ալ-Իտիֆակ», որը գլխավորում է Սթիվեն Ջերարդը։