Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերը մեկնաբանել է իր հասցեին հնչող քննադատությունները։
«Չէի ասի, որ ես հոգեբանական ճնշումից տառապող մարդ եմ. Վերջին տարիներին ես շատ բանի միջով եմ անցել, մոտ չորս տարի եղել եմ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագը։ Այս դեպքում մեծ պատասխանատվություն եք վերցնում Ձեզ վրա և այն ամենը, ինչ դրան հաջորդում է՝ և՛ շատ վատ, և՛ շատ լավ։
Անգլիայի հավաքականում, ինչպես նաև ակումբային կարիերան իմ առաջնահերթությունն է։ Ես ամեն ինչի մասին մտածել եմ, երբ Պրեմիեր լիգայի առաջին չորս տուրերում մեկնարկային կազմում չէի: Ես ուզում եմ ֆուտբոլ խաղալ: Առաջին շաբաթները դժվար էին, քանի որ մենք շաբաթական մեկ հանդիպում էինք խաղում, իսկ մարզիչն ինձ չէր ընտրում: Բայց մենք դեռ շատ հանդիպումներ ունենք, և ես վստահ եմ, որ ես շատ կխաղամ»,- Մագուայերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: