«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է թիմի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին հիմնական թիմի մարզումներից հեռացնելու մասին։
«Ջեյդոն Սանչոն կմարզվի անհատական ծրագրով հիմնական կազմից դուրս, քանի դեռ թիմային կարգապահության հետ կապված խնդիրը չի լուծվել»,- ասվում է մանկունիանցիների պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 3-ին 23-ամյա անգլիացին գրառում էր կատարել՝ ի պատասխան «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի խոսքերին, ով բացատրել էր Սանչոյի բացակայությունը «Արսենալի» հետ 4-րդ տուրի (1:3) հանդիպման հայտացուցակում։ Ֆուտբոլիստը մարզչի խոսքերը սուտ էր անվանել.
Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ Սանչոյի թիմակիցները չեն աջակցել նրան մանկունիանցիների գլխավոր մարզչի հետ կոնֆլիկտում։