«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է հարթել Սանչոյի և Էրիկ տեն Հագի միջև տարաձայնությունները:
«Մանչեսթեր Յունայթեդի» սպորտային տնօրեն Ջոն Մուրթոն և գլխավոր մենեջեր Ռիչարդ Առնոլդը ակտիվորեն ներգրավված են և մտադիր են թուլացնել լարվածությունը եզրային հարձակվողի և գլխավոր մարզչի միջև: Նշվում է, որ Մուրթոն ու Առնոլդն արդեն զրույց են ունեցել Ջեյդոն Սանչոյի հետ։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը բաց է թողել սեպտեմբերի 3-ին կայացած «Արսենալի» հետ Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի հանդիպումը (1:3): Խաղից հետո Էրիկ տեն Հագը դա բացատրել է նրանով, որ 23-ամյա անգլիացին չի տպավորել իրեն մարզումների ժամանակ։
Սանչոն Թվիթերում գրել է թիմի հայտացուցակում չընդգրկվելու մասին. «Ես երկար ժամանակ քավության նոխազ եմ եղել՝ անարդար: Ես շատ եմ աշխատել մարզումների ժամանակ, մի հավատացեք այն ամենին, ինչ կարդում եք։ Ուրիշ պատճառներ կային, վստահ եմ»։ Որոշ ժամանակ անց գրառումը հեռացվել է ֆուտբոլիստի էջից։