«Միլանի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը խոսել է միլանյան թիմի՝ այս մրցաշրջանում Իտալիայի չեմպիոն դառնալու հնարավորությունների մասին։
«Մենք վստահ ենք մեր ուժերին։ Ունենք ուժեղ խաղացողներ, թիմը համալրել են որակյալ խաղացողներ։ Ակումբը տաղանդների հիանալի խառնուրդ ունի: Մենք կարող ենք հաղթել, պարզապես պետք է շարունակել աշխատել։
Մենք հիանալի մեկնարկեցինք: Ես գիտեմ, որ կանենք հնարավորը: Ցանկանում եմ հաղթել, քանի որ դա է ամենակարևորը»,- Պուլիշիչի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Ա Սերիայի 3 տուրերից հետո «Միլանը» վաստակած 9 միավորով զբաղեցնում է առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով «Ինտերին»։
Հիշեցնենք, որ միլանյան դերբին կկայանա շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։