Լոնդոնի «Չելսին» ներկայացրել է 2023/2024 մրցաշրջանի երրորդ մարզաշապիկը։
Համազգեստը ստեղծելիս «Չելսին» և «Nike»-ը՝ ակումբի տեխնիկական հովանավորը, ոգեշնչվել են լոնդոնցիների հենց առաջին մարզահագուստով, որով թիմը խաղացել է 1905-1907 թվականներին։
Այս մարզաշապիկը «Չելսին» կկրի «Բորնմութի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղում, որը կկայանա կիրակի օրը՝ սեպտեմբերի 17-ին։ Այսօրվա դրությամբ Մաուրիսիո Պոչետինոյի թիմն Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ տեղը՝ չորս միավորով։ Նոր մրցաշրջանի առաջին չորս հանդիպումներում «Չելսին» միայն մեկ հաղթանակ է տարել՝ օգոստոսի վերջին «Լուտոնի» նկատմամբ (3:0):