Շոտլանդացի նախկին ֆուտբոլիստ Գրեմ Սունեսը կարծում է, որ Անգլիայի ներկայիս հավաքականը պետք է նվաճի տիտղոսներ:
Երեկ Գարեթ Սաութգեյթի թիմն ընկերական խաղում հաղթել է Շոտլանդիային (3-1):
«Սա Անգլիայի հավաքականի ոսկե սերունդն է։ Մոռացեք Լեմպարդին, Ջերարդին և Սքոուլզին․․․ Ներկայիս թիմն ունի և՛ ուժ, և՛ պահեստայինների երկար նստարան։
Այժմ Անգլիան իսկապես շատ լավ թիմ է: Կարծում եմ, որ այս թիմին վիճակված է տիտղոս նվաճել այս կազմով»,- ասել է շոտլանդացի նախկին կիսապաշտպանը Channel 4-ին: