Ժոաու Կանսելուն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» «Բարսելոնա» տեղափոխությունը։
«Ամեն ինչ կանեմ «Բարսելոնայում» ինձ ցույս տալու համար։ Կփորձեմ ցույց տալ իմ խաղը, հմտությունները՝ օգտագործելով գործընկերներիս օգնությունը, քանի որ դրա կարիքն ունեմ, և նաև այն պատճառով, որ մենք շատ ուժեղ կազմ ունենք։ Հուսով եմ, որ մրցաշրջանը հիանալի կստացվի:
Մենք շատ երիտասարդ թիմ ունենք։ Ես արդեն ծանոթ էի Ֆերան Տորեսի և Գյունդողանի հետ: Ինձ շատ ջերմ ընդունեցին։ Մեծ հաջողությունների կարող ենք հասնել միայն իրական թիմ ունենալու դեպքում։
Մարզիչն ինձ որոշակի ազատություն է տալիս, և դա ինձ դուր է գալիս: Ինձ դուր է գալիս թե՛ կենտրոն տեղափոխվել, թե՛ եզրում մնալ։ Ես կհարմարվեմ նրա պահանջներին։
Ես միշտ անհամբեր սպասում եմ «Բարսելոնայում» խաղալուն և ցանկանում եմ ցույց տալ երկրպագուներին և նրանց, ովքեր հավատում էին ինձ, թե որքան դժվար էր «Բարսելոնա» հասնելը: Ես ցանկանում եմ ինչ-որ մեծ բանի հասնել այս ակումբի հետ, քանի որ միշտ երազել եմ խաղալ նրանց կազմում։ Սա իմ երազանքների ակումբն է, և իմ բոլոր ընկերները գիտեն, որ իմ կուռքերը խաղացել են «Բարսելոնայում», — ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը։