«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի համատեղի աշխատանքը մերսիսայդյան ակումբում և Գերմանիայի հավաքականում։ Մասնագետը նման առաջարկ էր ստացել, հայտնում է Sky Sport Germany-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ Կլոպը մտադիր չէ լքել իր պաշտոնը «Լիվերպուլում», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Գերմանացի մասնագետը ստանձնել է մերսիսայդյան ակումբի ղեկը 2015 թվականի աշնանը և օգնել «կարմիրներին» հաղթել Չեմպիոնների լիգան, Անգլիայի Պրեմիեր լիգան, երկու ներքին գավաթները, Աշխարհի ակումբային առաջնությունը և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կլոպը այն մարզիչների ցանկում է, որոնց Գերմանիայի ֆուտբոլի ասոցիացիան (DFB) տեսնում է որպես պոտենցիալ փոխարինող Հանս-Դիտեր Ֆլիկին։