«Արսենալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի ֆուտբոլիստ Ռոդրիին անվանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպան։
«Ակնհայտ է, որ ԱՊԼ-ի լավագույն կիսապաշտպանը Ռոդրին է, նա անհավանական է: Ինչպիսի՜ խաղացող է նա, ինչպե՜ս է նա աշխատում, ինչպե՜ս է ղեկավարում «Մանչեսթեր Սիթին»…
Նա թոփ խաղացող է»,- ասել է Ռայսը Channel 4-ին։
Ռոդրին վերջերս առաջադրվել է որպես «Ոսկե գնդակի» թեկնածու՝ 2022/23 մրցաշրջանի արդյունքներով: