Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ժամանակավորապես որակազրկվել է՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար։
Այսօր հայտնի դարձավ, որ օգոստոսի 20-ին Ա Սերիայի 1-ին տուրի «Ուդինեզեի» դեմ խաղից հետո (3-0) դոպինգ թեստը, որը ֆրանսիացին հանձնել է, դրական է եղել։
Իտալիայի ազգային հակադոպինգային տրիբունալը հայտարարել է Պոգբայի ժամանակավոր որակազրկման մասին։
30-ամյա խաղացողը կարող է որակազրկվել մինչև չորս տարով։ Պոգբան աշխարհի 2018 թվականի չեմպիոն է և 2016 թվականի Եվրոպայի արծաթե մեդալակիր։