Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հայտարարել է, որ երկու անգամ խորհուրդ է տվել պաշտպան Քայլ Ուոքերին չհեռանալ ազգային հավաքականից։
«Ես նրան երկու անգամ ասացի, որ չհեռանա միջազգային ֆուտբոլից՝ Եվրոյից և աշխարհի առաջնությունից հետո: Կարծում եմ՝ նրան դուր է գալիս այստեղ լինելը։ Եթե խոսքը մեր թիմում նրա դիրքում գտնվող համաշխարհային մակարդակի խաղացողների մասին է, ապա նա, հավանաբար, նրանցից մեկն է։ Չեմ կարծում, որ նա գիտակցում էր, թե որքան ենք մենք գնահատում իրեն և որքան կարևոր է նա մեզ համար։ Նա, հավանաբար, ինձ շնորհակալություն չի ասի այս մասին խոսելու համար»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում Reuters-ը: