«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամռանը բելգիացին մի քանի առաջարկ է ստացել սաուդյան ակումբներից, սակայն նախընտրել է մնալ «Մանչեսթեր Սիթիում»:
Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» է հանդես գալիս 2015 թվականից։