«Նյուքասլի» կիսապաշտպան Հարվի Բարնսը կարող է փոխել մարզական քաղաքացիությունը, հաղորդում է Sky Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացին դիտարկում է Շոտլանդիան միջազգային մակարդակով ներկայացնելու հնարավորությունը։
25-ամյա խաղացողը տասը հանդիպում է անցկացրել Անգլիայի մինչև 20 տարեկանների, չորս հանդիպում՝ մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում։
Բարնսը մեկ ընկերական հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում 2020 թվականին: