«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն կարող է կարիերան շարունակել Գերմանիայում, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վերադարձնել 23-ամյա անգլիացուն։
Այս մրցաշրջանում Սանչոն Պրեմիեր լիգայում անցկացրել է 3 հանդիպում, որոնցում ընդհանուր առմամբ անցկացրել է 76 րոպե։
Սանչոն արդեն հանդես է եկել գերմանական ակումբում 2017-2021 թվականներին, որտեղից էլ տեղափոխվել է ՄՅՈՒ։