Անգլիական «Բրայթոնը» չի կորցրել իր վինգեր Կաորու Միտոմայի հետ պայմանագիրը երկարաձգելու հույսը։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների համաձայն՝ «ճայերը» դեռ հույս ունեն երկարաժամկետ պայմանագիր կնքել ճապոնացու հետ՝ չնայած Անգլիայի Պրեմիեր լիգայի և այլ առաջնությունների թոփ ակումբների հետաքրքրությանը:
Միտոմայի ծառայություններով մասնավորապես հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»: Ճապոնացու պայմանագիրը «Բրայթոնի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Եթե ֆուտբոլիստը չերկարաձգի պայմանագիրը մինչև հաջորդ ամառ, ապա ակումբը կարող է բաց թողնել ֆուտբոլիստին նախատեսվածից ավելի ցածր գումարի դիմաց, որպեսզի հետագայում անվճար չկորցնի նրան։
Միտոման նոր մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում դարձել է գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։