Ըստ իսպանական Marca-ի տրամադրած ինֆորմացիայի, «Սևիլիայի» և «Ռոմայի» միջև Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների:
Պատճառը կորոնավիրուս վարակն է։ Այս պահին Իսպանիայում կա կորոնավիրուսով վարակված մոտ 1000 մարդ, իսկ զոհերի թիվը հասել է 25-ի։ ՈւԵՖԱ-ի որոշմամբ կորոնավիրուսի պատճառով արգելվել է ֆուտբոլիստների ձեռքսեղմումները Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղերից առաջ:
«Սևիլիա» — «Ռոմա» հանդիպումը կկայանա մարտի 12-ին: