«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը կիսվել է այս տարի «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորությունների մասին կարծիքով։
«Ես իսկապես հավատում եմ ինքս ինձ: Գիտեմ, որ դեռ կարող եմ զգալի առաջընթաց գրանցել, ես դեռ երիտասարդ եմ: Այո, կարծում եմ, որ հնարավորություն ունեմ այս տարի»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ France Football ամսագիրը հրապարակել էր «Ոսկե գնդակի»՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնող 30 ֆուտբոլիստների անուններ, որոնց թվում է նաև Էրլինգ Հոլանդը:
Անցած մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 53 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 52 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։ Նորվեգացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում չորս հանդիպում է անցկացրել՝ դառնալով 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: