Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կիսվել է Ուկրաինայի հավաքականի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի C խմբի 5-րդ տուրի հանդիպումից իր ակնկալիքներով։
«Ուկրաինայի հավաքականը շատ վտանգավոր և կազմակերպված թիմ է, որը փայլուն է հանդես գալիս, առաջին հերթին հակագրոհների ժամանակ: Պետք է կենտրոնանալ ու փորձել չեզոքացնել մրցակցի խաղացողներին կենտրոնական գոտում։ Մենք լավ գիտենք Ուկրաինայի հավաքականի խաղացողներից շատերին, ովքեր հանդես են գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Ուկրաինա — Անգլիա հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 9-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 200:00-ին: