«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդն իրեն անվանել է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներից մեկը:
— Դուք ձեզ այս պահին աշխարհի լավագույն հարձակվո՞ղն եք համարում:
– Ամեն ինչ կախված է նրանից, թե ի՞նչ նկատի ունեք հարձակվող ասելով: Սա հեշտ հարց չէ։ Ես լավագույնների թվում եմ: Ես լավագույն հարձակվո՞ղն եմ․․․ Միգուցե այդպես է։ Ես գիտեմ, որ Էնրիկան (հարձակվողի PR մենեջերը) ցանկանում է, որ ես ուշադիր ընտրեմ խոսքերս։
— Հավատո՞ւմ ես, որ այս տարի կստանաս «Ոսկե գնդակը»:
— Ես իսկապես հավատում եմ ինքս ինձ: Գիտեմ, որ դեռ կարող եմ զգալիորեն կատարելագործվել, ես դեռ երիտասարդ եմ։ Բայց կարծում եմ, որ այս տարի հաղթելու հնարավորություն ունեմ,- մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողին L’Equipe-ը։