Անգլիացի մասնագետ Գրեմ Փոթերը կարող է շարունակել աշխատանքը Շոտլանդիայում, հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ռեյնջերսը» 48-ամյա անգլիացուն դիտարկում է որպես գլխավոր մարզիչ Մայքլ Բիլի փոխարինող։
Փոթերը գլխավորել է «Չելսին» 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի ապրիլի 2-ը։ Նրա գլխավորությամբ թիմը 31 խաղում տարել է 12 հաղթանակ, 8 անգամ ոչ-ոքի խաղացել։
Մինչ այդ նա գլխավորում էր անգլիական «Բրայթոնը»։