Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը կատակել է Պրեմիեր լիգայի երկրպագուների հասցեին, ովքեր Բունդեսլիգան համարում են թույլ մրցաշար։
«Երկրպագուները արագ փոխում են իրենց կարծիքը։ Նրանք տեսնում են, որ Բունդեսլիգայում խաղացող տղան գնում է Անգլիա և ասում են. «Ոչ, նա երբեք այստեղ չի խաղա»:
Հոլանդը 36 գոլ խփեց Բունդեսլիգայից տեղափոխվելուց հետո, այն առաջնությունից, որը դուք այդքան թույլ եք անվանել: Բայց Բունդեսլիգայում նա չկարողացավ դա անել։ Միգուցե այնտեղ ավելի լավ են պաշտպանվել»,-ասել է Դևիսը Say Less Podcast-ում: