«Լիվերպուլը» հետաքրքրված է եղել «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարայնսի ծառայություններով, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները տրանսֆերային պատուհանի վերջին օրերին 25-ամյա բրազիլացու համար առաջարկել են 100 միլիոն ֆունտ, սակայն մերժում են ստացել «Նյուքասլից»:
Գիմարայնսը «Նյուքասլում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում նա 4 հանդիպում է անցկացրել «կաչաղակների» կազմում։