«Բիրմինգհեմն» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է անգլիացի նախկին հարձակվող Ուեյն Ռունիին, հայտնում է The Telegraph-ը։
«Բիրմինգհեմ«» ընթացիկ առաջնությունում ոչ մի խաղում չի պարտվել, սակայն ակումբի նոր սեփականատերերը ցանկանում են փոխարինել Ջոն Յուստեյին։ Ակումբը 5 տուրից հետո 11 միավորով զբաղեցնում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը։
Ռունին նախորդ տարվանից գլխավորում է MLS-ը ներկայացնող «Դի Սի Յունայթեդը»։ Նախկինում 37-ամյա անգլիացին մարզել է «Դերբի Քաունթին»։