Ջեյդոն Սանչոն կարող է հեռանալ ՄՅՈւ-ից թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ վեճից հետո:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղից հետո, որի հայտացուցակում ընդգրկված չէր Սանչոն, Էրիկ տեն Հագն իր որոշումը բացատրել էր նրանով, որ Ջեյդոնն իրեն չի տպավորել մարզումների ժամանակ։
Ի պատասխան՝ կիսապաշտպանը սոցիալական ցանցերում հայտարարություն է արել՝ մեղադրելով «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչին անարդար վերաբերմունքի մեջ.
Ինչպես տեղեկացնում է CBS Sports-ը, Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիֆակը» ցանկանում է վարձակալել խաղացողին:
Սթիվեն Ջերարդը «Ալ-Իտիֆակայի» գլխավոր մարզիչն է։ Սաուդյան Արաբիայի առաջնության 5 տուրից հետո թիմը վաստակել է 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։