«Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյան կարող է միանալ «Բավարիային» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ամռանը «Բավարիան» պայմանավորվել էր «Ֆուլհեմի» հետ 28-ամյա պորտուգալացու տրանսֆերի համար, սակայն վերջին պահին տրանսֆերը չկայացավ։
Պալինյան «Ֆուլհեմում» է հանդես գալիս անցած տարվանից: Լոնդոնցիների կազմում նա անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ։