«Չելսիի» նախկին մարզիչ Գրեհեմ Փոթերը չի մարզի «Լիոնը», հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 48-ամյա մասնագետը մերժել է ֆրանսիական ակումբի առաջարկը, քանի որ դեռ պատրաստ չէ վերադառնալ մարզչական աշխատանքի։ Նա համարվում էր Լորան Բլանին փոխարինելու գլխավոր թեկնածուներից մեկը։
Փոթերի վերջին ակումբը «Չելսին» էր, որտեղից նա հեռացել է այս տարվա ապրիլին։ Մինչ այդ նա մարզել է «Բրայթոնը», «Սուոնսին» և շվեդական «Էստերսունդը»։