Իռլանդիայի հավաքականի հարձակվող Էվան Ֆերգյուսոնը, ով ակումբային մակարդակով հանդես է գալիս «Բրայթոնում», կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբ:
Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, 18-ամյա իռլանդացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»:
«Քաղաքաբնակները» կփորձեն ձևակերպել հարձակվողի տեղափոխությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ֆերգյուսոնն այս մրցաշրջանում չորս հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ դառնալով չորս գոլի հեղինակ: Հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է նաև Կաուրո Միտոմայի ծառայություններով, սակայն «Բրայթոնը» չի պատրաստվում բաժանավել իր առաջատարից այս մրցաշրջանում։