Հարձակվող Ստեֆան Յովետիչը պայմանագիր է կնքել «Օլիմպիակոսի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
33-ամյա չեռնոգորացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։ Հարձակվողը թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
Յովետիչը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Հերտայում»: Անցկացրած 18 հանդիպումներում նա խփել է 4 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։