«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Թուրքիայի հետ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի խաղից առաջ նշել է՝ բոլոր խաղացողները պատրաստ են 100 տոկոսով․
«Թիմը շատ մարտական է տրամադրված։ Պատրաստվում ենք կարևորագույն խաղին։ Շատ էինք կարոտել միմյանց։ 100 տոկոսով կպատրաստվենք․ մեզ հաղթանակը շատ է պետք։ Բոլորս ցանկանում ենք հաղթել այդ խաղում։
Հանդիպման քաղաքակա՞ն կողմը․ սա ֆուտբոլ է, միշտ ասում ենք, որ սպորտը քաղաքականությունից դուրս է։ 3 միավորով ենք զիջում մրցակցին ու մրցաշարային աղյուսակի առումով շատ կարևոր խաղ է մեզ համար»,- ասել է Սպերցյանը։