«Արսենալի» հարձակվող Նիկոլա Պեպեն համաձայնվել է հեռանալ լոնդոնյան ակումբից։ Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, Կոտ դ’Իվուարի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում Փարիզում՝ թուրքական «Բեշիքթաշ» տեղափոխվելուց առաջ:
Պեպեն չի մտնում «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի պլանների մեջ։ «Լիլի» նախկին հարձակվողը չի մասնակցել «Արսենալի» նախամրցաշրջանային հավաքին և չի ընդգրկվել «զինագործների»՝ Պրեմիեր լիգայի առաջին չորս խաղերից ոչ մեկի հայտացուցակում։
Անցած մրցաշրջանում Պեպեն վարձավճարով հանդես է եկել «Նիցցայում»՝ 28 խաղում դառնալով 8 գոլի հեղինակ։
2019 թվականին «Լիլի» խաղացողի համար «Արսենալը» վճարել է 80 միլիոն եվրո։